Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Մաշկի խնամքը եւ դիմահարդարումը աշնանը. news.am

Մաշկի խնամքը եւ դիմահարդարումը աշնանը. news.am

Այն, որ դեմքի մաշկը յուրահատուկ խնամքի կարիք ունի տարվա ցանկացած եղանակին, հայտնի փաստ է։ Սակայն հայտնի է նաեւ, որ մեր մաշկը առավել խոցելի է դառնում հատկապես ցուրտ եղանակներին։ NEWS.am STYLE-ը զրուցել է դիմահարդար Ռուզաննա Խաչատրյանի հետ եւ պարզել, թե ինչպես է պետք ճիշտ խնամել մաշկը ցուրտ եղանակին, ինչպես նաեւ աշնանային դիմահարդարման սկզբունքները։

 

Բոլորս էլ գիտենք, որ մաշկի տեսակները տարբեր են լինում, ավելի կոնկրետ դրանք չորսն են՝ նորմալ, յուղոտ, չոր եւ կոմբինացված, այլ կերպ ասած՝ խառը։ Սրանցից յուրաքանչյուրը պահանջում է հատուկ խնամք։ Նորմալ մաշկին պետք են սնուցող (երեկոյան) եւ խոնավեցնող (առավոտյան) դիմակներ եւ քսուքներ։ Յուղոտ մաշկի ծակոտիները բաց են, այդ իսկ պատճառով շատ հեշտությամբ մաշկի տակ կարող են անցնել տարբեր միկրոբներ, ուստի դիմահարդարում անելիս անհրաժեշտ է մաքրել դեմքը տոնիկով, իսկ հետո քսել հիմք (բազա)։

 

Յուղոտ մաշկի դեպքում բացառում ենք սնուցող քսուքները։ Չոր մաշկ ունեցող աղջիկները պետք է օգտագործեն շատ ջրային, յուղոտ հիմք ունեցող երանգաքսուքներ։ Խառը տիպի մաշկը հաճախ է հանդիպում, որի դեպքում սովորաբար նկատվում է թեթեւակի փայլ քթի, ճակատի եւ կզակի հատվածում։  Եթե ցուցաբերենք պրոֆեսիոնալ մոտեցում, ապա կոմբինացված մաշկը հնարավոր է վերափոխել նորմալ մաշկի։

 

Ցուրտ եղանակին մաշկը դառնում է շատ զգայուն եւ հատուկ խնամք է պահանջում։ Նախ եւ առաջ, պետք է անպայման հիշել, որ չի կարելի այս եղանակին տանից դուրս գալուց անմիջապես առաջ լվանալ դեմքը կամ օգտագործել քսուքներ, քանի որ նույնիսկ ամենայուղոտ քսուքները պարունակում են ջուր, ինչը կարող է չորացնել մաշկը։ Չոր մաշկի դեպքում ցուրտ եղանակին անփոխարինելի են համարվում սնուցող քսուքները, որոնք կարելի է օգտագործել թե' երեկոյան, թե' առավոտյան։

 

Յուրաքանչյուր եղանակ, կարծես թե, թելադրում է իր ոճը։ Աշունը նույնպես ունի իր ոճը: Աշնանը դիմահարդարումը պետք է լինի իր նման թեթեւ, ինչու չէ նաեւ անկանխատեսելի։ Այս դեպքում դեիմարհարդարման մեջ ճիշտ է ներառել դեղինը, կարմիրը եւ շագանակագույնի տարբեր երանգները։

 

Աչքերի դիմահարդարման համար ցանկալի գույներն են՝ դեղինը, շագանակագույնը, ոսկեգույնը, դարչնագույնը, ինչպես նաեւ ցորենագույնը։ Աշնանը շատ գեղեցիկ է նայվում շագանակագույն գծաներկը եւ թարթչաներկը։ Շրթներկը կարելի է ընտրել ավելի բաց երանգների մեջ, այսինքն՝ ցանկալի են ավելի բնական գույները, սակայն երեկոյան դիմահարդարման մեջ կարելի է ներառել թույլ կարմիր շրթներկ։ Սնգույրը նույնպես պետք  ընտրեք շագանակագույն եւ ծիրանագույն երանգների մեջ, նույնիկ կարելի է ավելացնել շատ քիչ փայլ։

 

Վերջում Ռուզաննա Խաչատրյանը բոլոր աղջիկներին խորհուրդ տվեց, որպեսզի առօրյայում օգտագործեն որքան հնարավոր է քիչ կոսմետիկա, քանի որ հիմա հենց դա է նորաձեւ համարվում։

Հեղինակ. Շուշան Շատիկյանը
Սկզբնաղբյուր. style.news.am
Լուսանկարը. yrmakeup.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից
Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից

Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...

Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am
Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...

Հղիություն, ծննդաբերություն
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...

Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեղաբույսեր
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...

Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...

Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am
Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am
Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...

Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am
Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...

Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am
Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am
Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...

Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com

Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...

Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am
Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...

Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am

Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...

Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am
Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ